Еркрамас

Воскресенье, 25 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

25.10.2017   
  
просмотры: 146054


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը (նստավայրը Անթիլիաս, Լիբանան) 2015 թ. ապրիլի 25-ին դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ ձգտելով վերադարձնել իր պատմական նստավայրը Սիսում (ներկայումս Ադանայի նահանգի Կոզան շրջանում), որը բռնագրավվել էր 1921 թվականին:

Առաջին նմանօրինակ հայցադիմումը ներկայացվեց Թուրքիայի Հանրապետության Սահմանադրական դատարան, քանի որ այդ հայցով բարձրացվում էին սեփականության իրավունքի հարցեր, որոնք ստորին ատյանի դատարաններն իրավունք չունեն անվավեր ճանաչել այն բազմազան օրենքները, որոնք Թուրքիայի կողմից ընդունվել են 1915 թ. և հետագա տարիներին: Թուրքիայի Արդարադատության նախարարության թելադրանքով, Սահմանադրական դատարանը Հայոց եկեղեցու հայցը փոխանցեց ստորին ատյանի դատարաններին: Սակայն, 2016 թ. դեկտեմբերի 8-ին Կիլիկիո կաթողիկոսարանի փաստաբանները որոշեցին սույն հայցով ուղղակի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ստրասբուրգ, Ֆրանսիա:

Թուրքիայի ստորին ատյանի դատարան հայցի ներկայացումից հրաժարվելը չափազանց կարևոր է, հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները, որ ցանկացած գործ մինչև ՄԻԵԴ ներկայացնելը, նախ պետք է սպառի իրավական պաշտպանության բոլոր տեղական միջոցները, սկսած հայցի ներկայացումից ամենաստորին ատյանի դատարան և վերջացրած երկրի բարձրագույն դատարանով:

2017 թ. հոկտեմբերի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես գալով Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանում ընթացող Հայ դատի համագումարում, քննադատեց ՄԻԵԴ-ի դատավորին, որը մերժել էր Հայոց եկեղեցու դատական հայցը, այն համարելով անընդունելի: Մինչև այս հայտարարությունը, դատական գործի կարգավիճակի վերաբերյալ ոչ մի լուր չկար: Ես դիմեցի Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի նստավայր, հետաքրքրվելով Հայոց եկեղեցու հայցով և տեղեկացա, որ իրոք անհատ դատավորն իրավունք ունի մերժել ցանկացած հայց, որը տվյալ դեպքում նախապես չի ներկայացվել Թուրքիայի ստորին ատյանի դատարան՝ իրավական պաշտպանության տեղական բոլոր միջոցները սպառելու համար, և որ մերժման նամակը ուղարկվել էր Կաթողիկոսարան դեռևս 2017 թ. մարտին: Ամենացավալին՝ ՄԻԵԴ-ից ինձ հայտնեցին, որ դատավորի որոշումը չի կարող բողոքարկվել:

Այնուհետև ես դիմեցի Կաթողիկոսարանի իրավական խմբի անդամ և Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Փայամ Ախավանին, հետաքրքրվելով, թե ինչու ավելի վաղ Կաթողիկոսարանը որևէ հայտարարություն չի արել՝ վեց ամիս առաջ հայցադիմումի մերժման վերաբերյալ: Պրոֆ. Ախավան բացատրեց, որ ՄԻԵԴ-ի դատավորը նամակը սխալ հասցեով էր ուղարկել... Այնուհետեւ կաթողիկոսարանը գրեց այդ դատավորին՝ «հայտնելով իր լուրջ մտահոգությունը դատական սխալի համար, որ մի դատավորը կարող է մերժել լավ փաստարկված գործը, ու մինչև վերջերս սպասել է ստանդարտ պատասխանի, որ չեն կարող բողոքարկել և որոշումը վերջնական է»:

2017 թ. հոկտեմբերի 19-ին, Արամ Ա կաթողիկոսը Բրյուսելի իր ելույթում խստորեն դատապարտեց ՄԻԵԴ-ին՝ եկեղեցու հայցը մերժելու համար. «Ինչո՞ւ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդքան հեշտությամբ մերժում մեր գործը, իմանալով, որ ոչ մի փաստաբան չի համարձակվի նման գործ ներկայացնել թուրքական դատարաններ: Ինչպե՞ս կարող է մի դատավոր մերժել պատմաիրավական լուրջ հիմնավորումներով ներկայացված 900 էջանոց դիմումը՝ կազմված մի խումբ լավագույն միջազգային իրավագետների կողմից: Ինչո՞ւ մեր իրավական խմբին լսումների հնարավորություն չտրվեց: Մի՞թե այժմ բոլորը վախենում են ընդդիմանալ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման սարսափելի փաստերին: Մենք ապշած ենք և խորապես հիասթափված այս արդարության վիժումից, հատկապես, ժամանակակից պատմության այս կարևորագույն ժամանակահատվածում, երբ ակնկալվում է, որ Եվրոպան հավատարիմ մնալով իր արժեքներին և սկզբունքներին, արդարությունը վեր կդասի աշխարհաքաղաքական շահերից.... Եվրոպան, ըստ էության, արժեքների և ոչ թե միայն քաղաքական ու տնտեսական շահերի համակարգ է: Հետևաբար, ես դեռևս հույս ունեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կվերանայի գործի ընդունելիությունը՝ արդարության և մարդու իրավունքների հիման վրա: Չնայած արդարության ուրացմանը՝ հայ ժողովուրդը շարունակելու է իր պայքարը հանուն արդարության»:

Պրոֆ. Ախավան ՄԻԵԴ-ի դատավորի որոշումն անվանեց «խայտառակություն»: Այնուհետև ինձ ուղղված իր էլեկտրոնային նամակում նա հավելեց. «Մի քանի փորձառու ՄԻԵԴ փաստաբանների կարծիքով, սույն որոշումն ամբողջովին անընդունելի է։ Չպետք է մոռանալ, որ մեր խորհրդատուն եղել է Թիմ Էյք QC-ն [անգլիական Թագուհու կողմից վավերացված փաստաբան], որը ներկայումս ՄԻԵԴ-ի բրիտանացի դատավորն է։ Նա, իհարկե, չի կարող գործում ներգրավված լինել, սակայն շատերի մոտ այն զգացումն է, որ Դատարանը շատ է վախենում հետհեղաշրջային Թուրքիային ընդդիմանալ նման վիճահարույց հարցերում»։

Պրոֆ. Ախավան նաև հայտնեց, որ այս դատական գործընթացի հաջորդ քայլերն են «կամ հայցը կրկին ներկայացնել որոշ նոր փաստերով հանդերձ, ինչպես օրինակ, թուրքական դատարաններ որոշ հանգամանքների պատճառով դիմելու անհնարինությունը, կամ վերադառնալ թուրքական դատարաններ, ծախսել մեծ ռեսուրսներ և կրկին վերադառնալ ՄԻԵԴ։ Սա ծիծաղելի որոշում է, քանի որ բոլորն էլ հստակ գիտեն, թե ինչ է տեղի ունենալու։ Սա շատ վիճահարույց հարց է, և ՄԻԵԴ-ը չի ցանկանում զբաղվել դրանով»:

Վերջում, ես կառաջարկեի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին հրապարակել իր դատական հայցի ամբողջական փաստաթղթերը, այդ թվում՝ 600 էջանոց դիմումը Թուրքիայի Սահմանադրական դատարան և 900 էջանոց հայցադիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև դրանց պատասխանները։ Ի վերջո, սա մասնավոր հայց չէ, այլ առնչվում է Թուրքիայից հայ ժողովրդի կալվածքների պահանջներին:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Теги: Հայոց ցեղասպանություն, Հարութ Սասունյան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, Եվրոպական դատարանը, Թուրքիա/Turkey, կրոն/religion, նորություններ/news, Սփյուռք/Diaspora, վերլուծություն/analytics, Եվրոպա/Europe, Հայ Դատը/Hay Dat

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

17:21 Услуга за услугу: Кто сделал подарок Пашиняну перед выборами?
16:54 День выборов в Армении: парадоксы и специфика
16:38 Смартфон как игровая платформа: что выбрать в 2026 году
12:25 Что случилось, Пашинян? Азербайджанскую песню включили у церкви во время визита премьера
10:16 "Даже у них будут рабочие места": юмористический ролик Движения "По-нашему" (видео)
09:20 Вспоминая героическую оборону села Карин Так
08:45 Это не отсутствие справедливости и гуманизма: это медленное убийство
22:58 Музей истории Армении подвел итоги работы за 2025 г.
22:41 Скандал вокруг матча Армении и Украины на ЧЕ по футзалу - что произошло
22:34 Армянская община Ливана стоит перед угрозой (видео)
22:28 Секреты бонусных программ онлайн-казино, о которых редко говорят
22:16 Армения: Политическая коррупция
21:40 Нарек Карапетян – о заявлениях властей и курсе "По-нашему"
21:30 Депутаты Госдумы России поднимут вопрос о преследовании Самвела Карапетяна
21:22 Механизмы формирования пользовательского доверия в цифровой развлекательной среде
19:09 Мощи Святой Рипсиме найдены в Калмыкии
18:25 После выборов Турция и Азербайджан перейдут к реализации проекта "западный aзербайджан"
18:13 Поиск "агентов КГБ": какими методами Пашинян борется с церковью
12:05 С каким диктатором можно иметь дело?
11:51 От эскиза до благословения: работы учеников гимназии Нарекаци оценил архиепископ Езрас
21:27 От Бэтмена до Звездных войн: обзор конструкторов LEGO
20:13 Картина предельно ясна – Арцах зачищен окончательно